Իսկ դուք զգացե՞լ եք` ինչպես է ժամանակն անցնում: Դեռ մեր թվարկությունից առաջ ժամանակը չափելու համար մի բուռ ավազ էին վերցնում ու անոթից անոթ փոխանցում` հետևելով ընթացքին: Մեր նախնիները գիտեին, թե մի բուռ ավազը որքան ժամանակում է անոթից անոթ լցվում:
Գերմանացի հայտնի քաղաքական գործիչ և ռազմական տեսաբան Կառլ ֆոն Կլաուզևիցի այն խոսքը, թե «պատերազմը միշտ էլ քաղաքական լուրջ նպատակների հասնելու լուրջ միջոց է», երևում է, չի կորցրել իր այժմեականությունը:
Թուրք-իսրայելական ներկա հակամարտությունը տեղի է ունենում բավականին տարօրինակ իրողությունների պայմաններում, երբ երկու պետությունների միջև շարունակվում է ռազմատեխնիկական համագործակցությունը, որը կարելի է համարել ռազմավարական դաշինքի առանցքային տարր:
2012-ի հուլիսի վերջ, Հայաստան: Երկրի գոյության մյուս բոլոր հայտանիշները առայժմ քննարկման հարթություն չբերելով` վերստին անդրադառնանք քաղաքական դաշտին հետխորհրդարանական և նախանախագահական ընտրությունների կտրվածքով:
Ասում են, երբ նորածինը ծնվում է, հրեշտակները երկնքում անմիջապես շշնջում են նրա անունը: «Ով ականջ ունի», լսում է: Անունը սիմվոլ է, այն իր շուրջը կարող է «հավաքել» դրական էներգիա կամ հակառակը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայացած նախագահական հինգերորդ ընտրությունները, ինչպես և նախորդ չորսը, միջազգային հանրությունը գերադասեց չճանաչել` ԼՂՀ-ի չճանաչված լինելու պատճառով: Այնուամենայնիվ, այս չճանաչումի մեջ կային որոշակի տարբերություններ:
Օրերս հայտնի դարձավ, որ Կարսում տեղի է ունեցել Կարս-Գյումրի երկաթուղային գծի վերականգնման և շահագործման հարցերով հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի նիստ։ Լրատվական դաշտում թեմայի հետ կապված համապատասախան մեկնաբանություններն ու դիտարկումները բավականին քիչ էին, ինչը առիթ հանդիսացավ գոծընթացի վերաբերյալ մի քանի առանցքային դիտարկումներ ներկայացնելու...